ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ մասին իմացել եմ Սերժ Սարգսյանի նամակից, որ արխիվում պահպանված է հույժ գաղտնի գրիֆի ներքո. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ նախկին իշխանության այն պնդումների հետ, թե իր կառավարման ժամանակ փչացել են հայ-ռուսական հարաբերությունները:

 Նրա խոսքով՝ նախկին իշխանությունների օրոք՝ 2011-2021թթ․ է առաջին անգամ ՌԴ-ն Ադրբեջանի հետ զենքի վաճառքի բազմամիլիարդանոց գործարք կնքել. «Ինչո՞վ են փչացել, ես ուզում եմ հիշեցնել, որ նախկին իշխանության օրոք է առաջին անգամ  եղել, երբ Ռուսաստանն Ադրբեջանի հետ բազմամիլիարդանող զենքի գործարք է կնքել, բա իրենք լավ հարաբերություն պահող էին, այդ ի՞նչ արին, որ մեր ռազմավարական դաշնակիցը առաջին անգամ նման գործարք կնքեց Ադրբեջանի հետ, ընդ որում՝  սահմանափակեց զենքի մատակարարումները Հայաստանին: Ես դա որևէ տեղից չեմ իմացել, ես դա իմացել եմ 2016-ին՝ Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից, որը արխիվում շատ լավ պահպանված է «հույժ գաղտի» գրիֆի ներքո», - ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա խոսեց նաև հայ-ռուսական հարաբերությունների ներկա իրավիճակի մասին՝ նշելով, որ դինամիկան երևում է. «Կարծում եմ՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների և՛ դինամիկան եք տեսնում,  և՛ տեսնում եք այն խնդիրները, որոնք կան: Մենք երբեք ոչ մի նյուանս չենք ուզում թաքցնել»:

Փաշինյանն ընդգծեց՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները լեգիտիմ են ու արդարացված:

«Կարծում եմ՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների և դինամիկան եք տեսնում, և տեսնում եք այն խնդիրները, որոնք կան: Մենք երբեք էլ ոչ մի նրբություն ոչ ուզում ենք, ոչ էլ ճիշտ է դրանք թաքցնել: ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր դիրքորոշումները պարզ են, հրապարակային են, թափանցիկ են և իմ կարծիքով՝ լեգիտիմ են ու արդարացված»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular