ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պապիկյանն անդրադարձել է Տեղ գյուղի մոտակայքում ադրբեջանական սադրանքին ու դրա պատճառներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հիմնականում խնդիրը կայանում է նրանում, որ ապրիլմեկյան պայմանավորվածությունները չկատարելը և մարտի 29-ից ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանային այդ հատվածում Ադրբեջանի ԶՈՒ տեղակայման արդյունքում որոշակի անճշտություններ կամ տեղակայման ճշգրտումներ են իրականացվում ՀՀ և Ադրբեջանի սահմանապահ ուժերի միջև, և, բնականաբար, քանի որ այնտեղ որոշակի անճշտություններ կային ՀՀ ԶՈՒ-ն իրենց պարտականությունները կատարելու նպատակով նաև ժամանակավորապես, մինչև խնդրի վերջնական ճշտումը տեղակայվել է այս տեղամասում, այդ ճշգրտումների ընթացքում վերջին մեկ շաբաթվա, տասը օրվա ընթացքում հաճախ են եղել դեպքեր, օրվա մեջ նույնիսկ տասնյակ դեպքեր, երբ ինժեներական աշխատանքի բերումով թե՛ հակառակ կողմը, թե՛ յուրային ուժերը միմյանց հետ բանակցել են, ճշտել են, և սրա բերումով է, որ ունենանք հայտարարություններ, որ սահմանագծի ինչ-որ հատվածներ այլևս ճշտված են, և խնդիրներ չկան: Նմանատիպ մի ճշգրտման բերումով է տեղի ունեցել մի միջադեպ, որը բերել է հրմշտոցի, բախման, և ցավոք, անցանկալի հետևանքների»,- այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ դեկտեմբերի 15-ից հետո Հայաստանի սահմանապահ ուժերը տեղակայված են տարբեր տեղերում, հակառակ կողմում էլ՝ ադրբեջանցի զինծառայողները․ «Հիմնականում այդ հատվածն է, որ վիճելի է, շարունակվում է ճշգրտվել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular