ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Life.panorama.am-ը գրում է. Հաղորդավար Հակոբ Հակոբյանին հեռուստադիտողն արդեն երկար ժամանակ է, ինչ չի տեսնում էկրաններին: Թե ինչո՞վ է պայմանավորված նրա էկրանային լռությունն ու ի՞նչ աշխատանքներով է այժմ տարված:

«Նախ պետք է ասեմ, որ հակառակ շատերի կարծիքներին, «ATV»-ի և առհասարակ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» հետ հարաբերություններս հրաշալի են, մեր մեջ ոչ մի լարվածություն չկա և հույս ունեմ, որ շուտով մենք կրկին կհամագործակցենք միասին: Ինքս հակված եմ նոր հաղորդման շրջանակներում ներկայանալ, քանի որ հատկապես երկու փորձից հետո հասկացա, որ, ճիշտ է, դերասանական արվեստը ևս հետաքրքիր է, սակայն ինձ ավելի լիարժեք եմ տեսնում հաղորդավարի կարգավիճակում»,- նշեց Հակոբը:

Անդրադառնալով որպես դերասան ներկայանալուն և հանրության կողմից ընդունվելուն, Հակոբը նկատեց, որ անկախ իր վերաբերմունքից` հանրության արձագանքը ապշեցնող է եղել իր համար.

«Թեև ինձ դերասանի կարգավիճակում այնքան էլ չեմ տեսնում, բայց նոր ու լավ առաջարկից չեմ հրաժարվի, քանի որ, կարծում եմ,  առաջին փորձերս վատ չէր: Այս կարծիքին եմ եկել հեռուստադիտողի արձագանքից: «Քարե դարդ»-ում չնայած Մամուկի հերոսի քիչ խաղին, նա սիրվեց ու դեռևս չի մոռացվում, ավելին` նա մինչ այսօր ինձ հետապնդում է: Իսկ «Աբելի քույրը» հեռուստասերիալում, որտեղ բացասական հերոսի էի մարմնավորում, փաստորեն կարողացա այնպես ներկայացնել հերոսիս, որ նրան սկսեն ատել: Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես մի անգամ խանութում մի կին հետևիցս գոռաց` «Տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես», հետո սթափվեց, ու ասաց` «Ներիր Հակոբ ջան, մի պահ մոռացել էի, որ դու ընդամենը դերասան ես ու այդ տղայի հետ կապ չունես»: Ինձ փողոցում տեսնելիս, մարդիկ մտածում էին, թե վտանգավոր եմ իրենց համար, այս ամբողջ վերաբերմունքը եկավ իմ հերոսից, իսկ սա նշանակում է, որ ես կարողացել եմ այնպես խաղալ, որ մարդիկ հավատան նրան»,- պատմեց Հակոբը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular