ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 13 ապրիլ)

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ռոքեն-ռոլլի համաշխարհային օր, Թաիլանդ և Նեպալ՝ Սանգկրան (Նոր տարի), Չադ՝ Ազգային օր։


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1286- Կոնստանդին Բ Կատուկեցին ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս։
1889 –վախճանվել է  պատմաբան և հրապարակախոս Գաբրիել Պատկանյանը։
1904– Գելիգուզանի մարտերի ժամանակ զոհվել է նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ, Հրայր Դժոխքը` Արմենակ Մամբրեի Ղազարյանը։ 
1909 – ծնվել է խաղողագործ-սելեկցիոներ Սուսաննա Խաչատրյանը։
1919 – ծնվել է կոմպոզիտոր Հրանտ Գրիգորյանը։
1920 –հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Ղարաբաղ է ժամանել Դրոն գլխավորելու ղարաբաղյան ուժերը և հայտարարել է դիրեկտորիատ ստեղծելու մասին, որը գլխավորել է Խաչիկ Մելքումյանը։
1926-Երևանում ցուցադրվել է առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուսը»:
–ծնվել է  նկարիչ Գրիգոր Աղասյանը։
1928 –ծնվել է  հաղորդավար, ասմունքող Վերա Հակոբյանը։
1963-ծնվել է շախմատիստ, աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովը:
1966-վախճանվել է բանաստեղծ, քաղաքական գործիչ Գուրգեն Հայկունին:
1991-Երևանի գլխավոր հրապարակից ապամոնտաժվել է Լենինի արձանը:
2001-ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի հարավային հարևան Մերիլենդ նահանգի սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել: 
2004-գիշերը Հայաստանի իշխանությունները աննախադեպ դաժանությամբ ճնշել են ընդդիմության կողմնակիցների խաղաղ ցույցը Բաղրամյան պողոտայում: Իրավապահները գործածել են  ջրցան մեքենաներ և պայթուցիկներ: Բազմաթիվ ցուցարարներ ստացել են  վնասվածքներ: 
2006-ըստ Բուդապեշտի քաղաքային դատարանի դատավոր Անդրաշ Վաշկուտիի դատավճիռի  հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դատապարտվել է ամենախիստ պատժի՝ ցմահ բանտարկության 30 տարով՝ առանց ներման իրավունքի: 
2007 -«Իմպիչմենտ» դաշինքի նախընտրական քարոզարշավը սկսվել է  Ազատության հրապարակում արտոնված հանրահավաքով, և ավարտվել  Բաղրամյան պողոտայում: 
2017-Հայաշատ Լոս Անջելեսում առաջին անգամ էկրան է բարձրացել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» (The promise) դրաման, որի պրեմիերային ներկա են եղել աշխարհահռչակ մի շարք աստղեր:
2018- Փաշինյանի ղեկավարած քայլերթի մասնակիցները հասել են Երևան:
«Կլինենք 5 հոգով, կանենք այնպիսի գործողություն, որն ի վիճակի է անել 5 հոգին: Կլինենք 100 հոգով, կանենք գործողություն, որը կարող են անել 100 հոգին, 100 հազար կլինենք, կանենք իշխանափոխություն»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
2021- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ֆոտոսեսիա է արել Բաքվում բացված ցուցահանդես–պուրակում, որտեղ ցուցադրված են Արցախի դեմ վերջին պատերազմում զոհված հայ զինվորների սաղավարտները, հայկական զրահատեխնիկան և ռազմավարի ավարի այլ նմուշներ, սպանված ու գերևարված հայ զինվորների տեսքով մանեկեններ։
2022- խորհրդարանում Նիկոլ փաշինյանը հայտարարել է, որ Միջազգային հանրությունն առաջարկում է «մի փոքր իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը»:


ԱՇԽԱՐՀՈՒՄ


1111-Հենրիխ 5-րդը թագադրվել է Սրբազան հռոմեական կայսրության թագավոր:
1204-Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները գրավել և թալանել են Կոնստանտինապոլիսը:
1519-ծնվել է ֆրանսիայի թագուհի Եկատերինա Մեդիչին:
1605-վախճանվել է Համայն Ռուսիո ցար Բորիս Գոդունովը:
1743-ծնվել է ԱՄՆ-ի երրորդ նախագահ և  ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից մեկը հանդիսացող Թոմաս Ջեֆֆերսոնը:
1759-Ֆրանսիացիները հաղթել են Բերգենի ճակատամարտում:
1808-ծնվել է իտալացի գյուտարար, հեռախոսի ստեղծող Անտոնիո Մեուչչին:
1918-Եկատերինգրադի գրոհի ժամանակ սպանվել է Սպիտակների շարժման առաջնորդներից մեկը հանդիսացող գեներալ Լավր Կոռնիլովը:
1919-ճնշվել է հակահեղափոխական բունտը Մյունխենում և ստեղծվել է Բավարիայի խորհրդային հանրապետությունը կոմունիստների գլխավորությամբ:
1934-ավարտվել է «Չելյուսկին» նավի անձնակազմին փրկելու օպերացիան: 
1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 2-րդ և 3-րդ ուկրաինական ճակատի զորքերի կողմից գրավվել է Վիեննան:
1948-ծնվել է շանսոնյե Միխայիլ Շուֆուտինսկին:
1955-ծնվել է ռուս քաղաքական գործիչ Իրինա Խակամադան:
1970- Ապպոլոն-13 տիեզերակայանում վթար է տեղի ունեցել՝ պայթել է թթվածնի տարողությունը:
1975-տեղի է ունեցել իշխանափոխություն Չադում:


Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular