ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը շարունակում է բանակի դեմ արշավը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

44-օրյա պատերազմից հետո փաշինյանական վարչախումբը առանձնակի ջերմեռանդությամբ հարձակումներ է իրականացնում հայկական զինվորականության և հատկապես գեներալիտետների նկատմամբ՝ փորձելով թե՛ պարտության և թե՛ դրանից հետո տեղի ունեցող տարատեսակ միջադեպերի պատասխանատվությունը ամբողջությամբ բարդել զինվորականների վրա։ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին առաջ է մղել 5-րդ շարասյան մասին իր թեզը։

Հարցին, թե իր զգացողությունները ինչ-որ փաստի վրա են հիմնված, Փաշինյանը պատասխանել է տարօրինակ կերպով, նշել, թե վերջերս հեռուստատեսային մի ռեպորտաժ է դիտել բարձրաստիճան զինվորականի մասին, ով չի թույլատրել իր ենթակային հետ գրավել ադրբեջանցիների վերցրած բարձունքը։ «Օրինակ, երբ որ բարձրաստիճան զինվորականը զորքի մեջ խուճապ է տարածում և իր ենթակային հանձնարարում է , ասում է գնա, զորքի մեջ խուճապ տարածի»,- ասել է Փաշինյանը։

Նա պնդել է, թե նման զինվորականները այլ երկրների գործակալներ են՝ հավաքագրված օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Հասկանալով, որ իր ասածը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, փորձել է սվաղել։ «Ես պնդում չեմ անում, ես անում եմ իմ վերլուծական հետևությունը, որովհետև ուզում են բացատրություն գտնել։ Այսինքն, կամ ինքը վերևից պիտի հրաման ստացած լիներ և ես պիտի տայի այդ հրամանը, իսկ ես գիտեմ, որ այդ հրամանը չեմ տվել, ուրեմն ինքն ուրիշ տեղ ունի վերև, որտեղից ստացել է հրամաններ և կատարել է»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ էության, հայկական զինվորականությանը օտարերկրյա գործակալ լինելու մեջ մեղադրելու համար թե՛ նա և թե՛ իր կուսակիցները ոչնչի առջև կանգ չեն առնում։ Թերևս յուրաքանչյուրի համար էլ պարզ է, որ սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու մղումներից դրդված, գործող վարչախումբը փորձում է պարտության ամբողջ մեղքը բարդել զինվորականության վրա։ Այս իրավիճակում չափազանց տարակուսելին հենց հայկական գեներիլատետի լռությունն է, նրանք համառորեն չեն ցանկանում պատասխանել Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, հստակ փաստեր պահանջել, կամ էլ մանրամասնել, թե ինչ է իրականում տեղի ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ։

Սուրեն Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular