ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապանում հայտնաբերված ադրբեջանցին «լայվ» էր մտել (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հղում անելով Սյունիքի մեր աղբյուրներին գրել էինք, որ ԶՄՊԿ աշխատակցի սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին սպանությունից հետո վերցրել է աշխատակցի հեռախոսն ու լայվ մտել։ Համացանցում արդեն տարածվել է ադրբեջանցու լայվի տեսանյութը, որում նա ասում է, որ  «Հայերի արյուն ենք թափել։ 400-500 հայի գլուխ ենք կտրել, դեռ ողջ ենք, չենք մահացել»։

Հիշեցնենք, որ ոստիկանությունից «Հրապարակ»-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ քիչ առաջ Սյունիքում ձերբակալված ադրբեջանցին, որը կասկածվում է ԶՄՊԿ-ի աշխատակցի սպանության մեջ, ժամեր առաջ բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին։

Երեկ երեկոյան մենք գրել էինք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ողբերական դեպք է տեղի ունեցել՝ հրազենային կրակոցով սպանել են պահնորդին եւ վերցնելով նրա հեռախոսը փախել։ Քիչ առաջ լուր ստացանք, որ, կեսօրին Կապանի սովխոզում ձերբակալել են այն ադրբեջանցուն, որը փախել էր Սիսիանից եւ կասկածներ կան, որ հենց նա է սպանել ԶՄՊԿ-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանին։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular