ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուդուկ. Հայաստանի ոգին ու հազարամյա պատմությամբ երաժշտական գործիք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ntdtv.ru–ն գրում է, որ Երևանի կոնսերվատորիայում պրոֆեսոր Գևորգ Դաբաղյանն իր ուսանողի հետ նվագում է երկրի ամենահայտնի գործիքը՝ դուդուկը։


Սովորաբար դրա վրա գործերը կատարվում են դուետով՝ ավելի հարուստ ձայնի համար։ Առաջատար գործիքը նվագում է մեղեդին, իսկ երկրորդը ստեղծում է ֆոն: Տեխնիկայի առանձնահատկությունը շարունակական շնչառությունն է: Երաժիշտը օդի պաշարը պահում է փքված այտերի մեջ և այն լրացնում քթով։ Դաբաղյանն աշխարհի ամենահայտնի ժամանակակից դուդուկահարներից է։


Գևորգ Դաբաղյան, դուդուկահար. «Դուդուկն աշխարհի ամենահայկական գործիքն է, մեր գանձն ու հպարտությունը։ Մենք աշխարհին միշտ ցույց կտանք մեր հայկական փողային գործիքը»։


Դուդուկի հնչյունը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի մշակութային կյանքի անբաժանելի մասը։ Գործիքը նվագում էին միջոցառումների, տոների, հարսանիքների և թաղումների ժամանակ։ Ըստ Դաբաղյանի որոշ պատմաբաններ կարծում են, որ այն 3-5 հազար տարեկան է։


Գևորգ Դաբաղյան, դուդուկահար. «Առակ կա, որ դուդուկը հայտնվել է հայերի հայտնվելու հետ միաժամանակ»:


Գործիքների արտադրության մեթոդները դարեր շարունակ մնացել են անփոփոխ։ Այն կարելի է պատրաստել տարբեր տեսակի ծառերից, այդ թվում տանձից, խնձորից և ընկույզից։


Գալուստ Գալստյան, դուդուկագործ. «Բայց հիմնականում, քանի որ ամենալավ տոնը գալիս է ծիրանի փայտից, արհեստավորներն այն պատրաստում են ծիրանի փայտից»: Ծառը պետք է լինի 35-40 տարեկան, իսկ բնի տրամագիծը պետք է լինի առնվազն 40 սանտիմետր։


Դուդուկը բաղկացած է երկու մասից՝ ծիրանի փայտից պատրաստված մարմին և ձեռնափայտ։ Սովորաբար ունի ինը անցք և կարող է լինել տարբեր երկարությունների:
Ձայնը կարգավորվում է ձեռքով: Դուդուկագործը ուշադիր լսում է և ճշգրտում մարմնի և անցքերի չափերը՝ ճիշտ նոտայի հասնելու համար: Անցքերը ծակելուց և գործիքի կարգավորումից հետո գործիքը ներկվում և յուղվում է:


Զորիկ Գալստյան, վաճառող. «Ինչքան շատ են իմանում դուդուկի մասին, այնքան ավելի շատ են գնում այն»: 2008 թվականին դուդուկն ու նրա հնչյունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ներառվել են մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ 2021 թվականին Երևանում անց է կացվել դուդուկի առաջին միջազգային փառատոնը։ Այժմ այն ​​անցկացվում է ամեն տարի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular