ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամոթ է էլի, միայն ՀՀ կառավարիչն է ասում, թե «մադրիդյան սկզբունքները» Արցախը հանձնելու մասին էր. Սերժ Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես ամեն անգամ Հայաստանի կառավարիչի կողմից հնչեցրած հերյուրանքների մասին մտածելիս ուզում եմ ինքս ինձ համար հասկանալ, թե կոնկրետ այդ պարագայում ինչի՞ հետ ավելի շատ խնդիր ունի՝ բարոյականությա՞ն, փաստաթուղթ կարդալու եւ ընկալելու ունակությա՞ն, թե հիշողության հետ: Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե մադրիդյան փաստաթղթով Արցախը ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս:

«Երբ ուզում՝ հիշողությունը կորցնում է, երբ ուզում՝ խախտում է բոլոր նորմերը, ինչ ուզում՝ անում է: Երբ ուզում է՝ պատերազմը խաղաղություն է համարում, երբ ուզում է՝ պարտությունը հաղթանակ է համարում: Բայց բոլորդ էլ տեղյակ եք, որ մինչեւ 2018 թվականը բանակցող 5 կողմերից բոլոր 5-ն էլ համարում էին, որ մադրիդյան սկզբունքները լուծում է ԼՂ ինքնորոշման իրավունքի հարցը: 5 կողմերն են՝ Հայաստան, Ադրբեջան, ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիա: 2018-ից հետո այս 5-ից 4-ն են հայտարարում, որ մադրիդյան սկզբունքները լուծում էին ԼՂ խնդիրը: Միայն Հայաստանի կառավարիչն է ասում, որ այդ փաստաթուղթը ԼՂ-ն հանձնելու մասին է:  Ամոթ է էլի, վերջապես, թող գնան մեր երկրի անվտանգությունն ապահովեն, թող հիշեն, թե ջախջախիչ պարտությունից հետո բուն Հայաստանի տարածքից ինչքան են կորցրել: Եթե չհիշեն, ես ասեմ՝ 100 անգամ ավելի, քան ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ կորցրել ենք անվտանգության գոտուց: 4 անգամ ավելի շատ կորուստ են ունեցել, զոհեր ենք ունեցել, քան ապրիլյան քառորյայի ժամանակ: Բա էդպե՞ս են խաղաղության գնում, էդ ա՞ խաղաղությունը»,-ասաց Սարգսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular