ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«24 ժամ մնալու ենք էստեղ». Զոհվածների ծնողները նստացույց են անում ՔԿ–ի դիմաց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քննչական կոմիտեի խոշտանգումների վարչության պետ Իվանյանը եւ քննիչ Մկրտչյանը ասացին, որ չեն իջնելու եւ մեզ հետ չեն հանդիպելու, մենք հասկացանք, որ այս շենքում աշխատող բոլոր քննիչները իրենց ընտանիքներով, ոչ թե պետության շահն են պահում, այլ իշխանության, կոնկրետ Նիկոլի ու Աննայի ստրուկներն են: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, ՔԿ-ի դիմաց 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ նշեց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:

«Վերջերս Աննան մի գյուղում ասաց, որ 11 հազար դասալիք կա: Այդ 11 հազար դասալիքը ես կարծում եմ՝ մեր իրավապահ համակարգն է: Ես գիտեմ, որ 2021-ի ընտրություններում Հայաստանում ոչ թե 11 հազար, այլ խաղաղություն մուրացող, պատերազմ ը պարտված դավաճան իշխանությանը 680 հազար դասալիք ձայն տվեց: Մենք էսօր էստեղից չենք գնալու, մնալու ենք էստեղ 24 ժամ: Որ էս շենքից որ քննիչը դուրս գա, երեւի կթքենք վրաները, քանի որ մենք քաջ գիտենք, որ թքելը չի քրեականացվում»,-ասաց նա:

Գալեյանը նաեւ հավելեց. «Այս քննիչը, որ Գավառից տեղափոխվել է Երեւան այն պայմանով, որ էս քրեական գործը ինքը կարճելու է, Արգիշտի Քյարամյանի հետ պայմանավորվել է, եւ դրանից հետո մնալու է Երեւանում, ես այդ քննիչին ասում եմէ՝ այ տականք, այ վիժվածք, բա դու չես մտածո՞ւմ, որ քո ընտանիքին ենք կպնելու, քո կնոջը: Թե՞ տարել ես կնոջդ ու երեխեքիդ պառկացրել ես Նիկոլի ու Աննայի տակը:

 

Թող մեզ հատիկ-հատիկ զեկուցեն, թե Աննան որտեղի՞ց գիտեր 11 հազար դասալիքի մասին, որ իրենք այս երկու տարում 100 դասալիքի անուն չեն տվել, իսկ իրենց մաման 11 հազար դասալիքի անուն է տալիս»:

Ծնողներից մեկն էլ հավելեց, եթե 11 հազար դասալիք է եղել, կա՞ մեկը, որ դատապարտվել է դրա համար:

Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները այսօր ՔԿ-ի դիմաց նստացույց են սկսել: Նրանք պահանջում են անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 12 ոստիկաններին, որոնք «Եռաբլուրում» սեպտեմբերի 21-ին փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել զոհված զինծառայողների ծնողներին:

Նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ծառայողները  բռնություն էին գործադրել։ Այս դեպքով ոստիկանների ու ծնողների միջև առերեսումներ են եղել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular