ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է սառնասրտորեն ընդունել Հայաստանի ռազմավարական ներկա իրավիճակը․ Արմեն Այվազյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Պետք է սառնասրտորեն ընդունել Հայաստանի ռազմավարական ներկա իրավիճակը։ Ադրբեջանը, Թուրքիան և նրանց հովանավորող գլոբալիստական ուժային կենտրոնները, այդ թվում՝ մեծ տերություններից մի քանիսը մտադրվել են՝
— նախ, Հայաստանին զրկել անվտանգության ամենատարրական երաշխիքներից, հատկապես՝ տարածքից ու բանակից,
— այնուհետև ոչնչացնել հայկական պետությունը,
— ապա հայաթափել Հայաստանը՝ հայերին սպանելով ու իրենց հայրենիքից արտաքսելով կամ նրանց մնացորդներին թուրքացնել-ձուլելով։
Մեր նպատակն էլ այդ ամենի ճիշտ հակառակն է՝
— ընդլայնել, ամրապնդել ու խորացնել Հայաստանի (ՀՀ + Արցախ) անվտանգության երաշխիքները, հատկապես՝ տարածքն ու բանակը,
— պահպանել հայկական պետությունն ու պետականությունը,
— հայկականացնել մեր երկրի բոլոր բնագավառները՝ լեզվական-մշակութայինից սկսած և բանակաշինությամբ, պետականաշինությամբ, ժողովրդագրությամբ, քաղաքական վերնախավով վերջացրած։
Աստված չհանձնվողին է օգնում»։
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular