ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության մեջ. Սիմոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին հաջորդած ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով ադրբեջանցի գործընկերոջ՝ հայկական կողմի հասցեին արված սին մեղադրանքներին, հարց է ուղղել՝ «Եթե Ադրբեջանը խաղաղություն է ուզում, ապա ինչու մինչ օրս չեն վերադարձվել 33 հայ ռազմագերիները»։

«Ինչո՞ւ է փակ Լաչինի միջանցքը: Մենք առաջարկում ենք ետ քաշել զորքը սահմանից: Եթե Ադրբեջանը հաղթել է պատերազմում և եթե Ղարաբաղի հարցը փակ է, ապա ինչո՞ւ են զոհվում հայ և ադրբեջանցի զինծառայողները, եթե հարցը փակված չէ, ադրբեջանցի զինծառայողները պարզ չէ, թե ինչի համար են զոհվում»,- ասաց Սիմոնյանը:

Նա նաև անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցի զինծառայղներին՝ նշելով, որ նրանցից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության մեջ:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular