ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, չէր լինի պատերազմ, չէին լինի զոհեր և կորուստներ, առհասարակ, չէր լինի այս համազգային նսեմացման պրոցեսը»․ Արտակ Զաքարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ լրագրողների հետ զրույցում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց․ «Երբեք որևէ փաստաթուղթ, գաղտնի գրիֆով թե ոչ, չեմ ստորագրել, որի համար որևէ հայ կարող է ամաչել»։ Հավելեց նաև, որ եթե կա նման փաստաթուղթ, ապա Նիկոլ Փաշինյանն ազատ է այն հրապարակել, իսկ չհրապարկելու դեպքում մեղմ ասած ստախոս է։

1or.am-ը ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանին խնդրեց առնձնացնել իրեն հայտնի այն բոլոր փաստաթղթերը, գործողությունները, որը ստորագրել է կամ ասել է Նիկոլ Փաշինյանը, որոնք հայի և անձամբ իր համար ամոթալի են։

«Սկսած այն պահից, որ Նիկոլ Փաշինյանը զբաղեցրեց ՀՀ վարչապետի պաշտոնը, գիտակից հայերն արդեն ամաչում են, առ այսօր։ Եվ ոչ միայն ամաչում են, այլ վերածվել են պետության անարժանապատիվ քաղաքացիների՝ հատկապես արտաքին քաղաքական իմաստով։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պատասխանում է շատ հարցերի», - Vesti.am-ի հարցին ի պատասխան ասաց Զաքարյանը։

Դիտարկմանը, որ եղել նաև Ապրիլյան պատերազմ, որտեղ ցավոք ունեցել ենք զոհեր, երկիրը պահելու գնով, և Փաշինյանը զուգահեռներ է տանում, թե երկու դեպքում էլ եղել է պատերազմ և զոհեր, իսկ Ապրիլյան պատերազմի համար Սերժ Սարգսյանը չի ամաչում, ապա ինչո՞ւ է ամոթալի 44-օրյա պատերազմը։ Զաքարյանն, ի պատասխան Փաշինյանի մտքին՝ անընդունելի համարեց այդ երկու պատերազմների միջև զուգահեռներ անցկացնելը և նշեց, որ Ապրիլյանը եղել է հաղթական պատերազմ։ «Ապրիլյանը հաղթանակով և Հայաստանի դիրքերն ամրացնող պատերազմ էր, որտեղ թշմանին և իրեն աջակցող ուժերը շատ արագ հասկացան, որ Հայաստանի հետ ռազմական ճանապարհով չի կարելի հարցեր լուծել։

Սերժ Սարգսյանի քաղաքականությունը չէ, որ Հայաստանին հասցրել է պատերազմի, այլ՝ Նիկոլի քաղաքականությունն է հասցրել  44-օրյա պատերազմի և միտումնավոր ձախողումներով բերել է այս մեծ ծավալի կորուստներին, որով արդեն Հայաստանի Հանրապետության գոյությունն է վտանգի տակ և դա ես չեմ ասում, դա հենց Նիկոլն է ասում։ Համեմատելու բաներ չեն։ Եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, չէր լինի պատերազմ, չէին լինի զոհեր և կորուստներ, առհասարակ, չէր լինի այս համազգային նսեմացման պրոցեսը»,- կարևորեց Զաքարյանը։

Արտակ Զաքարյանը համազգային նսեմացման պրոցեսի դադարեցումը տեսնում է այս իշխանության հեռացմամբ և ազգային արժանապատվությունը վերականգնելով։

Ընդգծեց, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի հետ ապագա չունի։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular