ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համալիրում Փաշինյանի այցից առաջ հավաքել են բոլոր շշերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Երևանի մարզահամերգայաին համալիրում մեկնարկումէ  Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Բացման արարողությանը մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը՝ իր ողջ շքախմբով։ Մեր թղթակցի փոխանցմամբ, անվտանգության բացառիկ միջոցառումներ են իրականացվում, մեծաթիվ ոստիկաններ և անվտանգության աշխատակիցներ են բերել, հատուկ ստուգող սարքեր տեղադրել։ 

Մարզասերներին թույլ չեն տալիս իրենց հետ ապակե կամ պլաստիկե շշեր մտցնել։ Ավելին, նույնիսկ համալիրի ներսում գտնվող սրճարաններում հյութերն ու ջուրը վաճառում են թղթե բաժակներով՝ կտրականապես հրաժարվելով շշով տրամադրել։ Մի քանի աշխատակիցների փոխանցմամբ, իշխանությունները վախենում են, թե մարզասերները կարող են շշեր նետել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կամ նրա հրավերով Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ուղղությամբ։ Եվ այդ պատճառով էլ արգելել են շշերի մուտքը Մարզահամերգային համալիր։

Տիգրան Համբարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular