ԱՄՆ-ում արտահոսքի մեջ կասկածվողին մեղադրել են փաստաթղթերի չարտոնված առգրավման մեջ. CNN
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում դատարանը ուրբաթ օրը մեղադրանքներ է ներկայացրել Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մեջ կասկածվող ԱՄՆ ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի զինծառայող Ջեք Թեյշեյրային, հաղորդում է CNN-ը։
Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ նրան մեղադրանք է առաջադրվել գաղտնի փաստաթղթերի եւ պաշտպանական նյութերի չարտոնված առգրավման, ինչպես նաեւ ազգային պաշտպանության մասին տեղեկատվության չարտոնված պահպանման եւ փոխանցման համար: