ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շահագործումից հետո Ալավերդու ճոպանուղին կդառնա Հայաստանի միակ տրանսպորտային ճոպանուղին. Մանե Թանդիլյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

1977թ․ կառուցված Ալավերդու ճոպանուղին արդեն ութ տարի է` չի աշխատում։ Այն քաղաքի համար բացառիկ ռազմավարական նշականություն ուներ․ քաղաքի երկու մասերն էր կապում  իրար։ Միևնույն ժամանակ, այն նաև քաղաքի խորհրդանիշն էր։

Ճոպանուղին մասնավոր սեփականություն է, և այն վերագործարկելու ուղղությամբ աշխատանքներ տանելը «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի կարևորագույն կետերից է։

 Եվ ահա, համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի արդյունավետ աշխատանքի արդյունքում ճոպանուղու սեփականատիրոջ հետ ընթանում են ակտիվ բանակցություններ, և առաջիկայում ճոպանուղու շահագործման իրավունքը կփոխանցվի համայնքին։

Շահագործումից հետո Ալավերդու ճոպանուղին կդառնա Հայաստանի միակ տրանսպորտային ճոպանուղին։ Ընդհանրապես, ճոպանուղին որպես քաղաքային տրանսպորտ, համարվում է ամենահարմարավետ և անվտանգ տրանսպորտային միջոցն ամբողջ աշխարհում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular