ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի վարչախումբը «ծանրաձողը» գցեց իր ոտքին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանում Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը սկսվեց բավականին «բուռն»։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ծանրամարտի առաջնությունը հավուր պատշաճի կազմակերպելու, ինչպես նաև ամեն գնով ադրբեջանցիներին Հայաստան բերելու համար անվտանգության լրջագույն միջոցառումներ էր ձեռնարկել, իսկ ադրբեջանական պատվիրակությանը գրեթե նախագահավայել կեցություն և դիմավորում խոստացել, միայն թե բերեն Հայաստան։

Ամեն ինչ արվել էր նաև բացման արարողությունը առանց խնդիրների և միջադեպերի իրականացնելու համար։ Այդուհանդերձ միջադեպից խուսափել չհաջողվեց, հենց բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշը վառեցին բոլորի աչքի առաջ և վառողը ոչ թե որևէ կուսակցության ներկայացուցիչ էր , այլ Հանրային հեռուստաընկերության աշխատակից՝ ոճաբանական ստուդիայի ղեկավար Արամ Նիկոլյանը։

Ի դեպ, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Նիկոլյանը նաև տևական ժամանակ եղել է նաև Նիկոլ Փաշինյանի անձնական ոճաբանը։ Վերջինս կազմակերպչի բեյջով նստած էր հենց առաջին շարքում, և Ադրբեջանի դրոշը դուրս բերելուն պես՝ վազելով մոտեցել է դրոշին, քաշել դրոշակակիր աղջկա ձեռքից և այրել։

Անվտանգության աշխատակիցները Նիկոլյանին հեռացրել էին, նոր դրոշ տվել աղջկան պահելու համար, իսկ Նիկոլյանին տեղափոխել էին ոստիկանություն։ Նրա դեմ գործ է հարուցվել խուլիգանության հոդվածով, բայց անմիջապես ազատ են արձակել։ «Իմ արարքը բացառապես հայ տղամարդու, թասիբով հայի արարք է , որը որևիցե կերպ չի հարում որևէ քաղաքական ուժի, ունի իր սեփական կարծիքը և տեսլականը այս ամեն ինչի վերաբերյալ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է դիզայներ Արամ Նիկոլյանը։

Բնավ ցանկություն չունենք քննարկելու Արամ Նիկոլյանի քայլի ճիշտ կամ սխալ լինելու հանգամանքը։ Դա առավելապես նրա քաղաքացիական կեցվածքի դրսևորումն էր, խնդիրը Հայաստանի գործող իշխանությունների, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Հանրային հեռուստաընկերության մեջ է, որ հասարակ մի միջոցառում չեն կարողանում կազմակերպել առանց էքսցեսների և խնդիրների։

Այս դեպքը նաև հնարավորություն է տվել Ադրբեջանին հերթական անգամ դեպքն օգտագործել իրենց շահերի համար։ Ադրբեջանը հայտարարել է, որ իրենց մարզիկները չեն մասնակցելու Հայաստանում տեղի ունեցող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը և անհապաղ հետ են վերադառնալու Ադրբեջան։ Ի դեպ, բացման արարողությանը աղջիկներ էին մասնակցում՝ մասնակից երկրների դրոշների գույներով։

Մեր տեղեկություններով, Ադրբեջանի դրոշի գույներով մասնակցող աղջիկը հայ չէ, հայերը կտրականապես հրաժարվել են Ադրբեջանի դրոշով հագուստ կրել։ Հատուկ այդ նպատակի համար ռուս աղջիկ են հրավիրել՝ «Վիվառո»-ի աշխատակից, որն էլ կոմպլեքսներ չի ունեցել Ադրբեջանի դրոշի գույներով արարողությանը ներկայանալու։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular