ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ըստ Մանե Թանդիլյանի՝ եթե խաղաղության պայմանագիրը պաշտպանված չէ, և երաշխիքներ չունի, այն կմնա թղթի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե խաղաղության պայմանագիրը պաշտպանված չէ, և երաշխիքներ չունի, այն կմնա թղթի վրա միայն որպես գեղեցիկ բառակույտ: «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի կարծիքով, Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորմանը կարելի է և պետք է գնալ, եթե ի վիճակի ես պաշտպանել խաղաղության պայմանագրի դրույթները։ Եթե պատրաստ չես խաղաղության, պաշտպանել քո սահմանները, այդ պայմանագիրը քունքին պահած ատրճանակ է լինելու։

Թանդիլյանն արձանագրում է՝ բանակի շարունակական դիսկրեդիտացիան, իրավիճակը, որ տիրում է զինված ուժերում, հնարավորություն չի տալիս մեզ պաշտպանվել որպես պետություն, փորձել պաշտպանել պայմանագրի որևէ դրույթ, որը կբխի մեր շահերից։ «Գործող իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել մարդկանց տարրական իրավունքները։ Որևէ կերպ պաշտպանված չէ հայ մարդը ադրբեջանական վարքագծի դրսևորումներից»,- նշել է նա և հավելել, թե այս իշխանություններն ի վիճակի չեն ո՛չ պաշտպանել երկիրը, ո՛չ համախմբել հասարակությունը, ոչ էլ զարգացնել պետությունը:

«Երբ «փորձված թանը» հոտած է, թունավոր է, և մեջը որդեր են վխտում, այն պետք է թափել և օգտվել «չփորձած, բայց թարմ և օգտակար մածունից»,- նշել է Մանե Թանդիլյանը։ Նրա կարծիքով, երբ կառավարությունը և իշխող թիմը զբաղված են միայն սեփական իշխանությունը պահելով, սա հղի է բազմաթիվ վտանգներով։ «Իշխանությունն ինքնանպատակ չէ, այն պիտի նպատակ ունենա պետությունը զարգացնելու, մարդկանց խնդիրները լուծելու, ամրացնելու մեր պետականությունն ու անվտանգությունը»,- նշել է Մանե Թանդիլյանը։

Սոնա Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular