ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ գինեգործներն ամրապնդում են դիրքերը համաշխարհային շուկաներում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mir24.tv-ն գրում է, որ Հայաստանից խաղողի գինու արտահանումը նախորդ տարի աճել է 50%-ով: Ավելացել է նաև մասնագիտացված գործարանների թիվը՝ այժմ դրանք 150-ն են։ Մանրամասները պարզել է МИР 24-ի թղթակից Արփի Մելիքյանը։


Արգածոտնի մարզի գործարանում օրական շշալցվում է մինչև 8000 շիշ երեք տեսակի գինի՝ դասական, վինտաժ և պրեմիում։ Վերջին երկուսը հասունանում են հայկական սափորներում, իսկ հետո հնեցված կաղնե տակառներում:


«Մենք գինի ենք արտադրում միայն տեղական խաղողի տեսակներից։ Սա մեր կարևորագույն սկզբունք է: Մենք օգտագործում ենք յոթ տեսակներ, որոնցից չորսը կարմիր, երեքը սպիտակ գինիների համար»,- ասել է գինեգործական արտադրանքի որակի պատասխանատու Էմմա Մկրտչյանը։


«Արենի», «Կանգում», «Միլախ» և «Հաղթանակ»՝ այս տեսակի գինիները պարբերաբար մասնակցում են միջազգային մրցույթներին։ Ութ տեսակ այս տարի մեդալ է ստացել։ Եվ դա որովհետև շեշտը դրված է որակի վրա, չնայած արտադրության թիվը տպավորիչ է՝ տարեկան 250 հազար շիշ։


«Տեղական մրցակցություն կա: Հայաստանը փոքր երկիր է, և բնակչությունը այնքան էլ մեծ չէ։ Հետևաբար, շուկայում յուրաքանչյուր նոր խաղացողի հայտնվելը շոշափելի է: Ինչ վերաբերում է Հայաստանից դուրս մրցակցությանը, ապա այնտեղ նույնիսկ չարժե դրա մասին խոսել, քանի որ մենք մի կաթիլ ենք օվկիանոսում»,- ասել է գինեգործարանի հիմնադիր Դավիթ Հովհաննիսյանը։


Միաժամանակ արտադրության ծավալները տարվա ընթացքում աճել են 20%-ով։ Գործարանը գինի է արտահանում 17 երկիր։ Հիմնական հաճախորդներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Եվրոպան։ Ընկերությունն արտադրում է մրգային գինիներ, սակայն հանրաճանաչության առումով առաջին տեղում խաղողի գինին է։
Գինու հարցում լավ ցուցանիշներ ունի ամբողջ երկիրը: Անցած տարի Հայաստանն արտահանել է ավելի քան 4,5 մլն լիտր գինի։ Դա 50%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։ Կառավարությունը ևս աշխատում է խմիչքի խթանման ուղղությամբ։ Հայաստանի գինեգործության և խաղողագործության հիմնադրամը կազմակերպում է մասնակցություններ գինու բոլոր նշանակալից միջազգային փառատոներին և մրցույթներին։


«Հայաստանն ավանդաբար համարվում է թունդ խմիչքների երկիր, սակայն վերջին տարիներին գինեգործությունը հովանավորվում է։ Օրինակ խաղողի այգիների թիվն ավելանում է։ Ուստի, մեր դիտարկումներով, գրանցված գինեգործական ընկերությունների թիվը կավելանա»,- ասել է Հայաստանի գինեգործության և խաղողագործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։
Հայկական գինու ժողովրդականությունը օգնություն է զբոսաշրջության ոլորտին. Բացվում են գինու տուրեր: Անցյալ տարի ավելի քան 50,000 մարդ է մասնակցել դրանց:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular