ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում հայտարարել են, որ F-16-ների գործարքն արագացել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունից հետո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների վաճառքի գործընթացն արագացել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունից հետո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը TRT հեռուստաալիքին։

«ԱՄՆ վարչակազմը նախկինի պես ցանկանում է, որ գործընթացն առաջ գնա, այժմ գործը հասել է Կոնգրեսին։ ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի անդամության հաստատումից հետո գործընթացն արագացել է»,- ասել է նա։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան Վաշինգտոնից սպասում է F-16 կործանիչների գնման «դրական արդյունքների»։

 

Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պետք է սկզբում հանի Կոնգրեսի առարկություններն այս հարցի շուրջ, եւ թուրքական կողմին հայտնի է, որ վարչակազմն «անկեղծ ջանքեր է գործադրում»։

Մարտին Թուրքիայի նախագահին կից Անվտանգության եւ արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Չաղրը Էրհանը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է հրաժարվել ամերիկյան F-16-ների գնումից եւ դիտարկել դրանք այդ թվում եւ ռուսական կործանիչներով փոխարինելու տարբերակները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular