ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանն ընդլայնում է զինակոչը Թայվանի շուրջ իրավիճակի սրման ֆոնին. Fox News

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պեկինն այս շաբաթ հայտարարել է զինակոչի իր քաղաքականությունը վերանայելու մասին եւ նշեել, որ եթե Չինաստանը ռազմական դրության մեջ մտնի, քոլեջների պահեստ արձակված եւ «որակյալ ուսանողներն» առաջինը կլինեն զինակոչի ենթակաների ցուցակում։ Ինչպես տեղեկացրել է Fox News-ը, զինակոչի քաղաքականության փոփոխությունները տեղի են ունեցել Թայվանի նախագահ Ցայ Ինվենի ԱՄՆ կատարած այցից մի քանի օր հետո, որտեղ նա հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քեւին Մակքարտիի հետ։

Չինաստանն այդ փոփոխությունները ներկայացնում է որպես Ժողովրդա-ազատագրական բանակի արդիականացման եւ մարտական արդյունավետության բարձրացման անհրաժեշտ քայլ։

Սակայն, նշել է հեռուստաալիքը, երկրի առավել կրթված քաղաքացիների առաջնահերթ ներգրավումը զինակոչին հակասում է ոչ միայն Արեւմուտքում, այլեւ Չինաստանում ընդունված զինակոչի ավանդական գործելակերպին։

 

«Ժողովրդա-ազատագրական բանակը պատմականորեն այն բանակն է, որի հիմքը կազմել են գյուղական վայրերի զինակոչիկները։ Ես կարծում եմ, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն էլ ավելի կամրապնդի իր կուսակցությունը՝ փաստելով, որ չինական հասարակության բոլոր շերտերը ազգային ռազմական շինարարության մասն են կազմում»,- Fox News-ի հարցազրույցում նշել է ԱՄՆ պաշտպանության նախարարի Արեւելյան Ասիայի գծով օգնականի տեղակալ Հեյնո Կլինկը։

Նա նաեւ Պեկինի զինակոչի փոփոխությունն անվանել է «մեծամիտ» եւ նշել, որ անհանգստացած է, որ Պեկինը «հապճեպ քաղաքական հայտարարություններ է անում՝ լիովին անտեսելով այն, թե միջազգային հանրությունն ինչպես կմեկնաբանի դրանք»։

«Ես կարծում եմ, որ սա մեկ անգամ եւս վկայում է այն մասին, որ մենք չպետք է սպասենք, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը կմեղմի Թայվանի, Հարավչինական ծովի կամ ցանկացած այլ վիճելի աշխարհաքաղաքական հարցի հանդեպ մտահոգություն առաջացնող իր դիրքորոշումը»,- նշել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular