ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վթար` Սյունիքում. վիրավորներից 1-ը Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի զինծառայող է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 15:10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 41-ամյա Սատեր Ս.-ն իր ВАЗ-2107 մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր Զանգեր» կոչվող տարածքում բախվել է Սյունիքի մարզի բնակիչ, 19-ամյա Հրաչ Ս.-ի վարած ВАЗ-2107 մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով Սատեր Ս.-ի ուղևոր, ՌԴ քաղաքացի, 46-ամյա Սերգեյ Ս.-ն և Հրաչ Ս-ի ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Էրիկ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդների Սատեր Ս.-ն և հիվանդանոց տեղափոխված նրա ուղևոր Սերգեյ Ս.-ն ծառայում են Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular