ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հանդեպ ճնշումները Հայաստանից են գալիս, որ պետք է գնաք եւ բանակցեք Ադրբեջանի հետ. Թեւան Պողոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որեւէ փոփոխություն տեղի ի ունեցել սկսած 1994-ից, Ադրբեջանն ուզում է Արցախը վերացնել եւ այդ ուղղությամբ իր քաղաքականությունը վարում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Թեւան Պողոսյանը:

«Ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ այլեւս Արցախի անվտանգության երաշխավորը չեն, եւ Արցախը փորձում է իր կյանքն ապահովել: Չեմ հոգնի կրկնել Արցախի իշխանությունների այն միտքը, որ Արցախը պատրաստ է կրել զրկանքներ հանուն Հայաստանի լավ լինելու: Այդ զրկանքների կրելը արդեն տեւում է արդեն 126 օր եւ դեռ չգիտենք, որքան կտեւի: ՀՀ իշխանությունները չեն փորձում որեւէ կերպ դիվանագիտական ճնշման գործիքակազմն օգտագործել: Նույնիսկ ունենալով Հաագայի դատարանի որոշումը, վերջին անգամ ե՞րբ եք լսել, որ դրա մասին խոսեն, բարձրաձայնեն»,-ասաց նա:

Անդրադառնալով Բաքու-Ստեփանակերտ հնարավոր բանակցություններին, Թեւան Պողոսյանն ասաց. «Նախ չեն բանակցում, Ադրբեջանն իր խաղն է խաղում: Արցախի իշխանություններն ասել են, որ չեն պատրաստվում գնալ բանակցությունների: Հասկանալի է, որ Հայաստանից են գալիս ճնշումները, որ պետք է գնաք եւ բանակցեք»:

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների տեսակետին, որ պետք է Արցախի հարցը պետք է առանձնացնել հայ-ադրբեջանական հարաբերություններից, նա ասաց, որ բազմիցս ասվել է, որ ՀՀ գործող իշխանությունները ձեռքները լվանում են Արցախից. «Մենք ի՞նչ երաշխիքների մասին ենք խոսում: Ադրբեջանն ասում է՝ ես կարող եմ նկարագրել, թե ինչպիսի խաղաղություն եմ ես ուզում: Ասում է՝ Արցախն ամբողջությամբ իմն է, Հայաստանի մի մասն էլ է իմը, միջանցքն էլ է իմը: Մեր պարագայում ո՞րն է մեր ուզած խաղաղությունը: Մինսկի խմբից ավելի տեսանելի գաղափար կարողանալո՞ւ են բերել; Ո՞վ է լինելու այդ միջազգային տեսանելի երաշխիքը»:

Նրա խոսքով միակ մեխանիզմը, որ կարող է Ադրբեջանին ստիպել նստել բանակցությունների սեղանին, դա կարող են լինել Հայաստանի զինված ուժերը կամ Արցախի պաշտպանության բանակի ուժերը, հակառակ դեպքում մեզ այդպես ձեռք են առնելու:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular