ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» խմբակցության պատգամավորի Մհեր Սահակյանին խուլիգանության և խուլիգանական դրդումներով մարմնական վնասվածք պատճառելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը, հաղորդել է Քննչական կոմիտեն, հայտնում է «Լուրերը»։

Մարտի 31-ին՝ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Սահակյանը հարվածել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին՝ վնասելով նրա քունքային հատվածը:

Ազգային ժողովն անցած շաբաթ փակ, գաղտնի քվեարկությամբ Մհեր Սահակյանին զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից՝ թույլ տալով, որ դատախազությունը նրան մեղադրանք առաջադրի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular