ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության ապազգային քաղաքականության արդյունքում սփյուռքն օտարվում է հայրենիքից. Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սփյուռքի ազգային կառույցները հսկայական աշխատանք են իրականացնում հայապահպանության, ազգային սերունդ  կրթելու, ազգային ավանդույթներին, արժեքներին ու արմատներին մշտահաղորդ լինելու  ուղղությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Ամփոփելով ԱՄՆ կատարած 10֊օրյա  աշխատանքային այցս, որի ընթացքում բազմաթիվ կուսակցական, համայնքային եւ ժողովրդային հանդիպումներ ունեցա Արեւելյան եւ Արեւմտյան ափերում, հարկ եմ համարում արձանագրել․

- պատերազմից հետո, պայմանավորված նաեւ երկրի ներկա իրավիճակով,  Սփյուռքը հիասթափության եւ անորոշության մեջ է,

 

֊ չնայած վերոնշյալ  հանգամանքին, տասնյակ հազարավոր հայեր ամբողջ աշխարհում ամեն օր ապրում են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի հոգսերով, ճանապարհներ են փնտրում հայկական երկու պետություններին օգտակար լինելու համար,

- Սփյուռքի ազգային կառույցները հսկայական աշխատանք են իրականացնում հայապահպանության, ազգային սերունդ  կրթելու, ազգային ավանդույթներին, արժեքներին ու արմատներին մշտահաղորդ լինելու  ուղղությամբ,

- հայկական Սփյուռքը ունի մեծ ներուժ եւ կարողություն, ինչը ոչ միայն լիարժեք չի օգտագործվում, այլեւ հակառակը, օրվա իշխանության ապազգային քաղաքականության արդյունքում օտարվում  է Հայրենիքից:

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության  վերականգնումը կենսական հրամայական է»,- գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular