ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն նախատեսում է F-16 կործանիչների պահեստամասեր վաճառել Թուրքիային․ Reuters

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է առաջ տանել Թուրքիայի ունեցած F-16 կործանիչի համար մոդերնիզացված պահեստամասերի վաճառքի գործընթացը այն բանից հետո, երբ ստացել է ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովների նախագահների ոչ պաշտոնական համաձայնությունը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին։

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ավելի մեծ հարցումը գնելու միլիարդավոր դոլարներ արժողությամբ F-16-ներ դեռևս առկախված է՝ արժանանալով Կոնգրեսի ընդդիմությանը։

ԱՄՆ Պետդեպարտամենտը կարող է արդեն երկուշաբթի պաշտոնական ծանուցում ուղարկել փոքրածավալ վաճառքի մասին, որը ներառում է ռադարներ և ավիացիոն էլեկտրատեխնիկա:

 

Այս փաթեթը, հավանության արժանանալու դեպքում,  կդառնա վերջին տարիներին Թուրքիային ռազմական տեխնիկայի վաճառքի մասին առաջին ընդունված փաթեթը Կոնգրեսում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular