ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահվան ելքով վրաերթ՝ Էջմիածնում․ Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, նա հիվանդանոցում մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 17-ին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։00-ի սահմանում Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Պողոս Ղ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի սկզբնամասում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Տիգրան Բ․-ին, գրում է shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» ԲԿ, որտեղ առաջին անհրաժեշտության բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ԲԿ։ 

Ըստ աղբյուրի՝ ապրիլի 18-ին՝ ժամը 03։20-ի սահմանում, «Արմենիա» ԲԿ-ից հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular