ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. Երկրաշարժը խանգարեց Թուրքիային և Ադրբեջանին հարձակվել Իրանի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Trud.ru-ն գրում է, որ իրանագետ, Իրանի ժամանակակից պատմության ինստիտուտի արտաքին քաղաքականության բաժնի տնօրեն Հոսեյն Ահմադին կարծում է, որ Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում էին պատերազմ սկսել Իրանի և Հայաստանի դեմ այս տարվա գարնանը, բայց Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը խանգարեց այդ ծրագրերի իրականացմանը։


«Անկարայի և Բաքվի նպատակը Հայաստանի հարավի օկուպացիան և ՆԱՏՕ-ի աջակցությամբ Իրանի սահմանին թաքֆիրական հասարակության ստեղծումն է»,- ասել է նա:  Չնայած այն հանգամանքին, որ Անկարան զանգվածային ավերածությունների պատճառով ստիպված է եղել հրաժարվել իր ծրագրերից, Իրանի վրա հարձակման վտանգը դեռ պահպանվում է, ավելացրել է Ահմադին։


Այս տարվա փետրվարի 6-ին Թուրքիայի արևմուտքում և Սիրիայի հյուսիսում երկու հզոր ցնցումներ են տեղի ունեցել՝ 7,8 և 7,5 մագնիտուդով։ Դրանցից հետո սեյսմոլոգները մի քանի հարյուր հետցնցումներ են գրանցել։ Բնական աղետը Թուրքիայում խլել է 50090, Սիրիայում՝ 8476 մարդու կյանք։ Փորձագետները նշել են, որ դա Թուրքիայում 1939 թվականից ի վեր արձանագրված ամենահզոր երկրաշարժն է, իսկ զոհերի թվով երկրորդը 1268 թվականին Կիլիկիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո։


Հայաստանն ու Ադրբեջանը տարածքային վեճ ունեն Լեռնային Ղարաբաղի սեփականության վերաբերյալ: Հակասությունները հանգեցրել են բացահայտ պատերազմի 2020 թվականի աշնանը, որում չճանաչված Ղարաբաղի Հանրապետության ուժերը ջախջախիչ պարտություն են կրել, քանի որ Հայաստանը մարտի մեջ չի մտցրել իր բանակի հիմնական ուժերը։ Այդ հակամարտությունում Թուրքիան բացահայտորեն աջակցել է Բաքվին, այդ թվում զենք ու ռազմական մասնագետներ մատակարարելով։ Իրանը աջակցում է Երևանին և սպառնացել է բաքվին ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ պատերազմի վերսկսման դեպքում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular