ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջալալ Հարությունյանը համաձայնել է մասնակցել ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ես ասել եմ պարոն Փաշինյանին, որ ըստ հերթականության, մենք իրեն հրավեր ենք ուղարկելու 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի նիստին մասնակցելու համար, ԱԺ-ում լրագրողներին ասաց Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Պաշտոնական հրավեր դեռ չենք ուղարկել, բայց կուղարկենք։ Զոհրաբ Մնացականյանից հետո ես զրույց ունեցել եմ Ջալալ Հարությունյանի հետ, և այս լիագումար նիստից հետո կկազմակերպենք հանձնաժողովի և ՊԲ նախկին հրամանատարի հանդիպումը», - ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, թե պատահական չի, որ ընտրել են պաշտոնյային հրավիրելու հերթականությունը։

Նրա խոսքով` իրենց հարցերին պետք է պատասխանի նաև երկրի թիվ մեկ պաշտոնյան։
 
«Շատ քիչ մարդիկ են, որ հանձնաժողովի նիստին ներկայանալու համաձայնություն չեն տվել, օրինակ` Տիրան Խաչատրյանը, Վարդան Օսկանյանը, որը տարբեր հարթակներում խոսում է բանակցային գործընթացների մասին, բայց հիմնական հարթակը, որտեղ արժեր, որ նա գար ու խոսեր, դա քննիչ հանձնաժողովն է։ Ինչպես ասաց Զոհրաբ Մնացականյանը, այս հարթակից չօգտվելը կլինի ախմախություն»,– նշեց Քոչարյանը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular