ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը պայման է դրել Արցախի քաղաքացիների առջև, խոսել ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոչ մի երկրի հետ չենք քննարկելու մեր ներքին գործերը։ Ղարաբաղը (Արցախի Հանրապետություն - խմբ․) մեր ներքին գործն է»,- հակտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Նա նաև Արցախի քաղաքացիների առջև պայման է դրել․ «Ղարաբաղում բնակվող հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ այլ բնակության վայր փնտրեն։ Այստեղ կա լիակատար ազատություն, առաջարկվում են բոլոր ժողովրդավարական հիմքերը։ Այս հարցը պետք է լուծվի մարդու իրավունքների հիման վրա»,- ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված վերջին երկու տարիների ընթացքում հայկական կողմի դիրքորոշման մեջ եղել են տարբեր  փոփոխություններ։

Ըստ Ալիևի՝ «սկզբունքորեն Հայաստանը նույնպես համաձայն է մեր մոտեցմանը, քանի որ այլ տարբերակ պարզապես չկա։ Այդ իսկ պատճառով անցյալ հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումներում Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այսինքն՝ ընդունել է, որ երկու երկրների սահմանի հարցը պետք է լուծվի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular