ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետ. Ղարաբաղի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը մոտեցնում է մեծ պատերազմը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Pravda.ru–ն գրում է, որ  անսպասելի բան չէ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածքային պահանջների հետ: Pravda.ru-ին տված հարցազրույցում այդպես է քաղաքագետ Արման Բոշյանը մեկնաբանել Հայաստանի վարչապետի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար «ամեն ինչ անելու» պատրաստակամության մասին խոսքերը։


Ըստ նրա Ղարաբաղի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը մոտեցնում է մեծ պատերազմը: «Փաշինյանի հայտարարությունը պետք է դիտարկել ոչ միայն միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման տեսանկյունից, այլ նաև որպես ռուս խաղաղապահների մերժում»,- կարծիք է հայտնել փորձագետը։


Նա հավելել է, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները շատ են հիշեցնում հակառուսական հիստերիան։ «Փաստացի, Փաշինյանը Ղարաբաղը մղում է բացառապես Ռուսաստանի պատասխանատվության գոտի: Բայց պետք է հասկանալ, որ տարածաշրջանի անկախությունը ճանաչելուց հրաժարվելը, Ղարաբաղի հարցը լուծելու օրինական մերժումը, ըստ էության, նշանակում է հրաժարվել Ռուսաստանի խաղաղապահների մանդատից»,- նշել է վերլուծաբանը։


Փաշինյանի հայտարարությունը ոչ մի դեպքում չի կարելի դիտարկել քայլ խաղաղության հաստատման տեսանկյունից։ Այն ամենը, ինչ արվել է Հայաստանի իշխանությունների կողմից վերջին շրջանում նպաստում է մեծ պատերազմի մոտենալուն։ Բանն այն է, որ թույլ պետությունը, որն ի վիճակի չէ պաշտպանել իրեն, որը լքում է իր դաշնակիցներին, բնականաբար, ցանկալի թիրախ է հարձակման համար, եզրափակել է հրատարակության զրուցակիցը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular