ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ արձակելու եւս մեկ դեպք. Արցախի ՔԿ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 30-ին՝ ժամը 10:35-ի սահմաններում, ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու և հանրավտանգ եղանակով զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, հրաձգային զինատեսակներից ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող «Փիրաբուլաղ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող նույն գյուղի բնակիչ Հ. Զ.-ի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցված քրեական գործը:

Արցախի ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular