ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներկայացել է որպես չեչեն, սպառնացել, թե պայթեցնելու է Ծիծեռնակաբերդը եւ «Կապույտ» մզկիթը. գործը մտել է դատարան

ԻՐԱՎՈՒՆՔ

2021 թվականի ապրիլի 23-ին եւ 24-ին Նարեկ Մելիքբեկյանի կողմից Ծիծեռնակաբերդը եւ «Կապույտ» մզկիթը պայթեցնելու մասին կեղծ ահազանգեր տալու գործը մտել է դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական-տեղեկատվական համակարգից:

Գործը քննվելու է Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում: Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Հովհաննիսյանին:

Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Մելիքբեկյանը նպատակ ունենալով խաթարել ԱԻՆ-ի գործունեությունը, ահաբեկչության մասին սուտ հաղորդումներ է տվել՝ բնակչության շրջանում վախի մթնոլորտ, խուճապ եւ հաճույք ստանալու համար։

 

Նա 2021 թվականի ապրիլի 23-ին՝ 12:27-ին, զանգահարել է 911 ծառայություն, ներկայացել «Արթուր Դեդյան» անունով, եւ, որ ինքը ազգությամբ չեչեն է, Ադրբեջանի կողմնակից եւ պատրաստվում է ահաբեկչական ակտ իրականացնել՝ պայթեցնելով Հայաստանում գտնվող «Կապույտ» մզկիթի շենքը։

Նույն օրը՝ ժամը 20:09-ին, ահազանգել է 911 ծառայություն, ներկայացել «Չեչեն» մականվամբ ահաբեկիչ, եւ հայտնել, թե պատրաստվում է պայթեցնել Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու մասին արգելքը:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) հատկանիշներով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular