Չինացի զինվորականները պատրաստում են լրտեսական անօդաչու, որը կարող է ձայնի արագությունից 3 անգամ ավելի արագ թռչել․ WP
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինացի զինվորականները պատրաստվում են տեղակայել լրտեսական անօդաչու թռչող սարք, որը կարող է ձայնի արագությունից առնվազն երեք անգամ ավելի արագ թռչել, գրում է The Washington Post-ը։
«Չինացի զինվորականները շուտով կկարողանան լրտեսական անօդաչու թռչող սարք տեղակայել, որը կարող է ձայնի արագությունից առնվազն երեք անգամ ավելի արագ թռչել, ինչը զգալիորեն կամրապնդի Չինաստանի վերահսկողական գործողություններ անցկացնելու կարողությունը», — նշվում է հրապարակման մեջ։
ԱՄՆ Ազգային երկրատարածական-հետախուզական գործակալության (NGA) գաղտնի փաստաթուղթում, որը մեջբերում է հրատարակությունը, կան 2022 թվականի օգոստոսի 9-ի արբանյակային նկարներ, որոնցում պատկերված են երկու WZ-8 հետախուզական ռեակտիվ անօդաչու թռչող սարքեր Արեւելյան Չինաստանի ավիաբազայում՝ Շանհայից մոտ 350 մղոն հեռավորության վրա:
Լրատվամիջոցները ենթադրում են, որ Պեկինը խթանում է տեխնոլոգիական առաջընթացը, ինչը կարող է օգնել թիրախավորել տարածաշրջանի ռազմակայանները եւ Թայվանի շուրջ ԱՄՆ ռազմանավերը: