ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքեր էին այցելել պանթեոն Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ապրիլի 16-ին՝ ՀՀ Ազգային հերոս, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը, Կոմիտասի անվան պանթեոնում հիշատակի տուրք մատուցվեց անվանի գործչի հիշատակին: Ներկաները նշում էին, որ Կարեն Դեմիրճյանն այն եզակի գործիչներից է, որն իր հանդեպ եղած համատարած սերն ու հարգանքը վաստակել է իր պետականամետ մտածելակերպով ու նվիրված աշխատանքով՝ հանուն մեր հայրենիքի։ Ներկա էին Դեմիրճյանի հարազատները, քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներ։

Ուշագրավ է, որ պանթեոն չէր այցելել գործող իշխանության ոչ մի անդամ: Ավելին, քաղաքական ուժերից, ՀԺԿ անդամներից բացի, ներկա էին միայն «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրներ Մանե Թանդիլյանը, Մեսրոպ Առաքելյանը ու ՀԱԿ-ի մի քանի ներկայացուցիչներ: Ի դեպ, հավելենք, որ, ըստ քաղաքապետարանի պաշտոնյաների, Կարեն Դեմիրճյանի արձանը պատրաստ կլինի ամռանը և կտեղադրվի մարզահամերգային համալիրի մոտ, չնայած նախատեսված էր տեղադրել Մաշտոցի պուրակում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular