ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 20 ապրիլ)

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ուրուգվայ՝ 33-ի արշավախմբի օր, Չինաստան՝ Չիներենի օր, Ռուսաստան՝ Դոնորի ազգային օր, Վենեսուելլա՝ Անկախություն օր:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1820 –ծնվել է բանասեր, տպագրիչ, վիմագրիչ, բառարանագիր, հրապարակախոս, արվեստագետ Ճանիկ Արամյան, որը ստեղծել է Արամյան տպատառատեսակը:
1884-ծնվել է  բանաստեղծ Դանիել Վարուժանը։
1937 –ծնվել է գեղանկարիչ, գրաֆիկ Սեյրան Խաթլամաջյանը։
1952-վախճանվել է բանաստեղծ Անդրանիկ Թերզյանը։
1964-ծնվել է հայկական ծագումով անգլիացի դերասան, կինոռեժիսոր Էնդի Սերքիսը։
1979 – վախճանվել է քանդակագործ Սամվել Մանասյաը։
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պերուի հետ։
1994- Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների Տաշքենդում 1992 թվականին ստորագրած ԱՊՀ երկրների կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը ուժի մեջ է մտել։ 
1998-վարչապետ Արմեն Դարբինյանը ներկայացրել է կառավարության նոր կազմը և այն շարժառիթներն ու պատճառները, որոնցով ինքն առաջնորդվել է նախարարներ նշանակելիս։ 
2004- Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը հանդիպումներ է ունեցել «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի և «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հետ:
2006- Հանրային հեռուստատեսության գեղարվեստական խորհուրդը որոշել է, որ «Եվրատեսիլ֊ - 2006»-ին կմասնակցի Անդրեն։
2007-Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը:          
 -Լեռնային Ղարաբաղում սկսվել է նախագահության թեկնածուների առաջադրումը:
2011-Երևանում առավոտից նկատվել է փոշու ծանր ամպ, հայտարարվել է, որ դա կապված է  հարավային քամիների հետ եկած ավազափոշու հետ և այն որևէ աղետի հետևանք չի եղել:
- վախճանվել է  հայտնի ծաղրանկարիչ Գեորգի Յարալյանը։
2012-սկսվել է Գրողների համահայկական 6-րդ համաժողովը։
2015-հայաշատ Սոչիում քաղաքային իշխանությունների որոշմամբ, փողոցներից հեռացվել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բոլոր պաստառները։
2018-Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի դուրս եկած ցուցարարներին առաջնորդող «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացված բազմամարդ հանրահավաքում անդրադարձել է իշխանական ճամբարից հնչեցված երկխոսության կոչերին: Ըստ նրա  ծիծաղելի է, որ Սերժ Սարգսյանի մահամերձ կամ մահացած իշխանությունը  երկխոսության կոչ է անում, քաղաքական դիակի հետ չեն երկխոսում:


ԱՇԽԱՐՀՈՒՄ


1653-Օլիվեր Կրոմվելը ցրել է Անգլիայի խորհրդարանը։
1656-Ռուսաստանում շրջանառության մեջ են դրել պղնձադրամներ արծաթադրամների փոխարեն։
1770-Ջեյմս Կուկը հայտնագործել է Նոր Հարավային Ուելսը՝ Հարավ-Արևելյան Ավստրալիան։
-ռուս-թուրքական պատերազմի ժամանակ վրացական Իրակլի 2-րդ թագավորը ջախջախել է թուրքերին Ասպինդզեի ճակատամարտում։
1792-Ֆրանսիան պատերազմ է հայտարարել Հունգարիային և Բոգեմային։
1808-ծնվել է Նապոլեոն 2-րդ ֆրանսիայի կայսրը։
1809-Աբենսբերգի մոտ ավստրիական զորքերը պարտություն են կրել  Նապոլեոնի բանակից։
1832-պետերբուրգցի մանկաբարձ Անդրեյ Վոլֆը իրականացրել է առաջին հաջողված արյան փոխներարկումը Ռուսաստանում, նա իր արյունը փոխներերկել է իր հղի կնոջը։
1841-լույս է տեսել ամերիկացի գրող Էդգար Ալան Պոի «Սպանություն Մորգ փողոցում» առաջին դետեկտիվ պատմվածքը:
1889-ծնվել է Երրորդ ռեյխի ղեկավար Ադոլֆ Հիտլերը։
1902-Մարիյա և Պիեռ Կյուրիները ստացել են մաքուր ռադիում։
1910-Հալլեյի գիսավորը մաքսիմում մոտեցել է Երկիր մոլորակին։
1922-Վրացական ԽՍՀ-ի կազմում ստեղծվել է Հարավ-Օսական ինքնավար մարզը։
1924-ընդունվել է Թուրքիայի հանրապետության սահմանադրությունը։
1934-ԽՍՀՄ-ում առաջին անգամ Խորհրդային Միության Հերոսի կոչումներ են շնորհվել Չելյուսկին շոգենավի անձնակազմին փրկած յոթ օդաչուներին։
1940-ԱՄՆ-ում ստեղծվել է առաջին էլեկտրոնային մանրադիտակը։
1942- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավարտվել է մոսկովյան ճակատամարտը։
1950-ծնվել է ռուս քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լեբեդը։
1958-ծնվել է խորհրդային հոկեյիստ , քաղաքական գործիչ Վյաչեսլավ Ֆետիսովը։
1985-վախճանվել է ամերիկացի ֆիզիկոս, երկրաշարժերի Ռիխտերի սանդղակի ստեղծող Չարլզ Ֆրենսիս Ռիխտերը։
1992-վախճանվել է բրիտանացի կատակերգակ Բեննի Հիլլը։
1998-Intel ընկերությունը ներկայացրել է Pentuim II Xeon պրոցեսորը։
2001-Չինաստանը պաշտոնապես հոմոսեքսուալիզմը դասել է հոգեկան հիվանդությունների շարքը։
2010-ԱՄՆ-ի ափերի մոտ գտնվող Մեքսիկական ծոցում գտնվող Deepwater Horizon նավթային պլատֆորմայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջացել է տեխնոգեն աղետ։
2020-վախճանվել է նկարազարդող, կինոռեժիսոր և մուլտիպլիկատոր, «Թոմ և Ջերրի»-ի ստեղծող Ջին Դեյչը:

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular