ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի անսկզբունքայնությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վերջին 5 տարվա ընթացքում բազմիցս է ապացուցել, որ անսկզբունքային, սեփական խոսքերին չհետևող, ինչպես նաև նախկինում իր արած գրեթե բոլոր հայտարարությունները հերքած անձնավորություն է։ Դեռևս 2009 թվականի մարտի 26-ին Փաշինյանն իր խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերթում անդրադարձել էր Վրաստանին, նշել թե Վրաստանը նախորդ տարվա ամռանը ահավոր, ուղղակի ահավոր հարված է ստացել , և սա այն դեպքն է, երբ իշխանությունը պետք է ունենա բավարար պետականասիրություն` իր վրա վերցնելու հարվածը, պարտության պատասխանատվությունը։ Սա այն դեպքն է, երբ իշխանությունը իրեն պետք է պարտված ճանաչի` հայրենիքը պարտվածի պիտակից փրկելու համար, մանավանդ որ` հենց Վրաստանի գործող իշխանությունն է, որ պարտության թիվ մեկ պատասխանատուն է։

Եթե Սաակաշվիլին մնա իշխանության ղեկին, նախորդ տարվա պատերազմի պարտությունը և դրա բարոյահոգեբանական հետևանքները ծանրանալու են Վրաստանի վրա, իսկ եթե Սաակաշվիլին հեռանա, այդ պարտությունը կծանրանա նրա անձի, նրա թիմի վրա, բայց երկիրը կազատվի այդ մղձավանջային զգացողություններից. համենայնդեպս, նոր կյանք սկսելու, նոր եռանդ ձևավորելու հնարավորություն կստանա:

Թերևս զուգահեռներ տանելու կարիք չկա, յուրաքանչյուր ընթերցող ինքն էլ կարող է տանել այդ զուգահեռները։ Փաշինյանը նաև շարունակում է. «Ինչ խոսք, Վրաստանը անվերադարձ է կորցրել Աբխազիան և Հարավային Օսիան, բայց և չի երաշխավորված ավելին կորցնելու վտանգից։ Եթե անգամ Սաակաշվիլին կարողանա նման երաշխիքներ ստեղծել, վրացիներն, ամեն անգամ նրա դեմքը տեսնելիս, հիշելու են 2008-ի մղձավանջը, ազգային ստորացումը, որը վերաբերում է ինչպես պետությանն` ընդհանուր առմամբ, այնպես էլ երկրի ամեն քաղաքացու։ Եւ այս մղձավանջի ամենօրյա հուշը, զգացողությունը մարդկանց զրկելու է առաջ նայելու հնարավորությունից»,- գրում է Փաշինյանը, որը իր նույն պայմաններում, պարտություն կրելով ոչ միայն պահեց իշխանությունը, այլ նաև փորձում է մղձավանջային այս իրավիճակում ամեն օր համոզել, թե ապագա կա իր գլխավորությամբ։ Թերևս ավելորդ է հերթական անգամ արձանագրել Նիկոլ Փաշինյանի անսկզբունքայնությունը։

2018 թվականին իշխանության գալով իզմերը մերժելու քաղաքականությամբ՝ Նիկոլ Փաշինյանը մերժել է նաև բարոյական որևէ արգելակ և իշխանությունը պահելու համար հրաժարվելու է իր իսկ խոսքերից։ Չի բացառվում, որ վարչախմբի սպասարկուները փորձեն համոզել, թե այս տեքստի հեղինակն էլ Փաշինյանը չէ, կամ այն գրել է «ատրճանակը քունքին պահած»։ Սակայն ողջամիտ յուրաքանչյուր մարդ էլ կարող է համոզվել, որ գործ ունենք պաթոլոգիկ ստախոսի հետ։

Նորայր Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular