ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննարկվել է ՀԱՊԿ-ում ռազմական համագործակցության հետագա զարգացումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմական կոմիտեն տեսակապի միջոցով քննարկել է երկրների միջև ռազմական համագործակցության հետագա զարգացման հետ կապված հարցեր։

Sputnik-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ, քննարկվել են ՀԱՊԿ-ի ռազմական համագործակցության զարգացման ու կատարելագործման արդիական հարցեր։

Նիստը վարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

Դրան մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պատվիրակությունները, միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular