ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոռնիձորով Արցախ տանող նոր ճանապարհն ամբողջովին պատրաստ կլինի մայիսի վերջին. Սանոսյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղ-Կոռնիձոր ճանապարհը՝ Հայաստանից դեպի Արցախ տանող նոր ճանապարհը, ամբողջությամբ պատրաստ կլինի մայիսի վերջին: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցքում նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Նախատեսված է եղել եռաշերտ ասֆալտապատում, որը հյիմա շարունակում են իրականացնել: Կարծում եմ՝ ճանապարհը կավարտենք մայիսի վերջին, երբ կունենանք եռաշետ ասֆալտապատում, գծանշում եւ այլն»,-ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ ինքն արդեն մի քանի անգամ երթեւեկել է այդ ճանապարհով, ճիշտ է, Արցախ չի գնացել:

«Նախատեսված էր հետեւյալը. Մինչեւ ապրիլի 1-ը ճանապարհն այնպիսի  տեսքի բերել, որ այն անցանելի լինի: Մենք հասցրել ենք ասֆալտապատել 11,4 կմ-ն ամբողջությամբ եւ 10 կմ-ն երկու շերտ: Մնացածը շարունակում ենք հիմա, երրորդ շերտը կավարտենք, կգծանշենք, հենապատերը, ջրահեռացումը կավարտենք եւ այլն»,-ընդգծեց Սանոսյանը՝ շնորհակալություն հայտնելով շինարարներին, որ կարճ ժամանակում հասցրել են դա իրականացնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular