ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրախորհրդարանը Կարա-Մուրզային ազատ արձակելու կոչով բանաձեւ է ընդունել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրախորհրդարանի պատգամավորները ապրիլի 20-ին բանաձեւ են ընդունել՝ կոչ անելով ազատ արձակել հրապարակախոս Վլադիմիր Կարա-Մուրզային (Ռուսաստանում ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ), որին Մոսկվայի քաղաքային դատարանը դատապարտել է 25 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, հայտնում է Եվրախորհրդարանի կայքը:

«Եվրոպացի պատգամավորները դատապարտում են այդ որոշումը եւ պահանջում անհապաղ ազատ արձակել Վլադիմիր Կարա-Մուրզային»,-ասվում է հաղորդագրության մեջ: 

Բանաձեւում նաեւ ընդգծվում է, որ նման խնդրանքով նրանք հանդես են գալիս Ալեքսեյ Նավալնու դեմ (ընդգրկված է ահաբեկիչների եւ ծայրահեղականների ցուցակում):

 

Բանաձեւին աջակցել են Եվրախորհրդարանի 508 ներկայացուցիչներ, 14-ը դեմ է քվեարկել, 31 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Եվրախորհրդարանի բանաձեւերն իրավական ուժ չունեն եւ խորհրդատվական բնույթ են կրում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular