ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն եւ դաշնակից երկրները դիտարկում են Ռուսաստան արտահանման գրեթե ամբողջական արգելքը. Bloomberg

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ն եւ դաշնակից երկրները դիտարկում են Ռուսաստան արտահանման գրեթե ամբողջական արգելքը, գրում է Bloomberg-ը։

Նշվում է, որ «Մեծ յոթնյակի» անդամ երկրների ներկայացուցիչներն այդ գաղափարը քննարկում են G7-ի գագաթաժողովից առաջ, որը պետք է կայանա մայիսին Ճապոնիայում։ Ենթադրվում է, որ արգելք կարող են սահմանել Եվրամիության բոլոր պետությունները, եթե նրանց հաջողվի ներգրավել այդ գաղափարի մեջ։ Ըստ աղբյուրների ՝ այն դեռ քննարկման փուլում է։

Աղբյուրների տվյալներով՝ եթե գագաթաժողովում հաստատվի այդ որոշումը, ապա անհրաժեշտ կլինի համաձայնեցնել ցուցակից բացառությունները։ Նշվում է, որ դեղամիջոցները, գյուղմթերքը, այդ թվում՝ սննդամթերքը, ամենայն հավանականությամբ, կհանվեն պատժամիջոցներից:

 

Գործակալությունն ընդգծում է, որ այդ ծրագրերի իրականացման ճանապարհին լուրջ խոչընդոտներ կան, քանի որ ուժի մեջ մտնելու համար պատժամիջոցները պետք է հավանության արժանանան ԵՄ բոլոր անդամների կողմից, ինչն անխուսափելիորեն սուր բանավեճ կառաջացնի, քանի որ եվրոպական ընկերությունների մի մասը շարունակում է արտահանումը Ռուսաստան, իսկ Մոսկվան կարող է պատասխան միջոցներով արձագանքել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular