Բազմաբևեռ աշխարհի միտումը կուժեղանա․ նրանք, ովքեր դրան խոչընդոտում են, կպարտվեն․ Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ աշխարհի բազմաբևեռության միտումը միայն կուժեղանա, նրանք, ովքեր դրան խոչընդոտում են, կպարտվեն։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ըստ նրա՝ այս միտումն անխուսափելի է և միայն կուժեղանա, իսկ նրանք, ովքեր դա չեն հասկանում և չեն հետևում այս միտումին, կպարտվեն։
Պուտինը կարծում է, որ դա բացարձակապես ակնհայտ փաստ է, ինչպես արևի ծագումը, և դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ։
«Նրանք, ովքեր կփորձեն դա կանխել, կբախվեն միայն լրացուցիչ խնդիրների, որոնք արդեն բավականաչափ ունեն»,- ասել է նա։
Ավելի վաղ Պուտինը վստահություն էր հայտնել, որ աշխարհում կգերակայի բազմաբևեռ աշխարհի համար պայքարելու և յուրաքանչյուր պետության շահերը հարգելու դիրքորոշումը։