ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խայտառակ միջադեպ Ազգային ժողովում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ ութերորդ գումարման Ազգային ժողովը վատթարագույնն է անկախ պետականության ողջ ընթացքում, իսկ մեկուկես տարվա աշխատանքի ընթացքում այն հասցրել է ավելի շատ վարկաբեկվել, քան նախորդ բոլոր գումարումների խորհրդարանները միասին վերցրած։ Երեկ էլ հերթական միջադեպն է տեղի ունեցել խորհրդարանի դահլիճում, որն ամբողջովին ապացուցում է, թե ինչ անորակ իշխանության հետ գործ ունենք։ Նիստերի դահլիճում իրավիճակը լարվել է օրվա երկրորդ կեսին, երբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ելույթ ունենալիս հայտարարեց, թե բողոքի ակցիա է անում, չի լքելու ամբիոնը։

Դահլիճում էր նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, որը, իրավիճակը թեժանալուն պես, ճողոպրել է Ազգային ժողովից։ Այս անգամ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ընդհանրապես չի խառնվել, իսկ պատգամավորներին ուժով դուրս են հանել դահլիճից՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգով։ Վերջինս, կորցնելով ինքնատիրապետումը, խոստանոում էր շարունակել «թքելու» իր արատավոր պրակտիկան, սպառնում ընդդիմադիր պատգամավորներին, որոնք համարձակվել էին գործող վարչախմբի պարագլխի դեքին ասել, որ նա ստախոս է և դավաճան։ «Եվ թույլ չեմ տալու երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունն ընդհանրապես։ Սիրելի գործընկերներ, եթե համաձայն եք իմ դիտարկումների հետ, կարող եք միանալ իմ ակցիային», - ասել էր Թագուհի Թովմասյանը։

ԱԱԾ աշխատակիցներն ազատեցին դահլիճը՝ «հերոսաբար» քաքշքշելով կին պատգամավորներին, իսկ ՔՊ-ն հերթական անգամ ապացուցեց, որ որևէ կապ չունի ժողովրդավարության և բարոյականության նորմերի հետ։ Ավելին, տխրահռչակ Հովիկ Աղազարյանն է հայտարարել, թե Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու գործընթաց է նախաձեռնել, հարցը քննարկելու են իշխող ուժի խմբակցությունում։

Խայտառակ այս միջադեպը կրկին փաստեց, որ ՀՀ ԱԺ-ն վերածվել է մի անհեթեթ և վտանգավոր կրկեսի, պատգամավորներն էլ նույնիսկ զիջում են «քուչի» պատանյակներին՝ իրենց որակով, դաստիարակությամբ, պահելաձևով։ 

Մանե Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular