ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ նոր որոշումը. Վիկտորինին կփոխարինի բավական լուրջ դիվանագետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը հայտարարել է 41 պատվիրակությունների ղեկավարների և Եվրամիության գործերի ժամանակավոր 1 հավատարմատարի առաջադրման մասին։ Հայաստանում Եվրամիության դեսպանի պաշտոնում նա առաջադրել է Մարագոս Վասիլիսին։

Նա Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի բաժնի ղեկավարն է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունում: Նախկինում ղեկավարել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժինը: Նշանակման դեպքում նա կփոխարինի առաքելությունն ավարտող Անդրեա Վիկտորինին։

Վասիլիսը լուրջդիվանագետի և կոշտ պաշտոնյայի համարում ունի ԵՄ-ում, չափազանց լավ իրազեկված է տարածաշրջանային խնդիրներից։ Ի տարբերություն, Վիկտորինի, որն առավելապես Հայաստանում զբաղվում էր մանր խառնակչությամբ, ներքաղաքական ինտրիգներով և ԵՄ շահերը ոչ առևերույթ առաջ մղելով, Մարագոս Վասիլիսը ձևականությունների ետևից չի ընկնելու։

Վասիլիսին, ի դեպ, 2020թ. հունվարին ընդունել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քննարկել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման հաջող գործընթացը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Վիկտորինը լրջորեն թերացել է մի հարցում, չի կարողացել կանխել Ռուսաստանի կողմից Հայաստանի միջոցով արևմտյան պատժամիջոցները շրջանցելու գործողությունները, ինչի մասին վկայում են գերմանական «Շպիգելի» և New York Times-ի վերջին հրապարակումները, ինչպես և հայ պաշտոնյաներին առանձին զրույցներում արված նկատողությունները։

Վասիլիսն անձամբ է գալիս՝ հետևելու, թե ինչպես են կատարելու եվրոպական հրահանգները ՀՀ գործող իշխանությունները, իսկ անհրաժեշտության դեպքում դեղին քարտեր բաժանելու։ 

Ինգա Ստեփանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular