ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրդեհից զոհված զինծառայողների ծնողներին ասվել է՝ Փաշինյանին կզեկուցեն եւ կասեն՝ հանդիպում լինելո՞ւ է, թե՞ ոչ. փաստաբան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ ապրիլի 21-ին, հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանի հետ:

NEWS.am-ը տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանից տեղեկացավ, որ հանդիպմանը ծնողներին ասվել է՝ առաջիկա օրերի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին կզեկուցեն եւ կասեն՝ հանդիպում լինելո՞ւ է, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտից զոհված զինվորների ծնողները բողոքի ակցիա էին անում Կառավարության առաջ՝ Նիկոլ Փաշինյանի եւ Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով։ Նրանք փակել էին Տիգրան Մեծի պողոտան, ինչից որոշ ժամանակ անց նրանց վստահել էին պահանջը փոխանցել Կառավարության նիստի ավարտից հետո։ Ծնողները ժամանակավորապես բացել էին ճանապարհը։ Կառավարության նիստի ավարտից հետո Փաշինյանը հեռացել է շենքից առանց հարազատների հետ հանդիպելու։

 

Նշենք, որ նույն պահանջով ծնողներն ապրիլի 18-ին փակել էին նաեւ Երեւան-Սեւան մայրուղին։ Նրանց մոտեցել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ խոստացել պահանջը փոխանցել վարչապետին եւ նախարարին։ Հաջորդ օրը ծնողներին հայտնել էին, որ մինչեւ նախաքննության ավարտը Նիկոլ Փաշինյանը եւ Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չեն գտնում հանդիպելը։

Զոհվածների ծնողները նշում են, որ բազմաթիվ հարցեր ունեն Փաշինյանին եւ Պապիկյանին, քանի որ համաձայն չեն պաշտոնական վարկածին, ըստ որի՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհը բռնկվել է վառարանը բենզինով վառած կապիտանի անզգուշության հետեւանքով։ Նրանք կարծում են, որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular