ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասում է՝ խաբեցի, դավաճանեցի, դուք հավատացիք, ուրեմն դուք եք մեղավոր, չհավատայիք. Կյուրեղյանը՝ Փաշինյանի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ ժողովուրդ, այս անձը հայտարարում է, որ ինչ-որ ցավոտ կոմպրոմիսների է գնալու և դուք այն կհասկանաք և կընդունեք: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Պատգամավորը շեշտեց, որ ժողովուրդը Փաշինյանին նման լիազորություն չի տվել, քանի որ նախընտրական ծրագրով մի բան է գրված  բայց արել են այլ բան:

«Այս մարդը խոստովանեց, որ ձեզ խաբել, դավաճանել է, ինքն իր խոստումին դավաճանել է, ձեզ՝ իր ընտրողին, վարչապետ դառնալիս՝ տված երդմանը: Դեռ ավելին, գլուխ է գովում, թե դուք կհասկանաք և ինքը պետք է գնա ցավոտ կոմպրոմիսների, թեկուզ վստահ չէ որ դրանք կապահովեն իր կողմից այդքան չարչրկված խաղաղությունը: Ըստ էության, նա հայտարարեց հետեւյալը՝ ես ձեզ խաբեցի, դավաճանեցի՝ դրժելով իմ խոստումները ու դուք ինձ հավատացիք: Ուրեմն դուք եք մեղավոր, չհավատայիք, չխաբվեիք»,-ասաց Կյուրեղյանը:

Նա  հայտնեց, որ Փաշինյանը գիտակցել է այդ իրողությունը և այդ պատճառով էլ այդքան թիկնապահներով է ներկայանում ԱԺ. «Նա երեւի իր թիմից էլ է վախենում,  չէ որ հայտարարել է Արցախը և արցախահայությունը՝ ադրբեջանական և Ադրբեջանի կազմում լինելու մասին, իսկ իր թիմակիցը խոստացել է կտրել այն մարդու լեզուն ու ականջը, ով հայ ժողովրդին կանվանի ադրբեջանաթուրքական, իսկ մյուսն էլ խոստացել է, որ եթե պետք լինի, ապա էլի կթքի»:

Ընդդիմադիր պատգամավորը կարծիք հայտնեց, որ գործող իշխանությունները հետևողականորեն Արցախը հանձնելու գիծ են վարում. «Ես ասել և կրկնում եմ, որ ունեմ ողջամիտ կասկած առ այն, որ ձեր ուժը եկել է հստակ ծրագրով՝ Արցախը հանձնելու ծրագրով»,-հայտարարեց Կյուրեղյանը և նկատեց, որ դրանում համողզվելու համար  պետք է տեսնել երկիրը կապիտուլացիայի տանող բոլոր քայլերն, որոնք արել է գործող իշխանությունը:

Ընդդիմադիր պատգամավորը դիմեց ժողովրդին, որպեսզի լավ տեսնի իշխանությունների իրական դեմքը և հայտարարեց. «Ժողովրդի վարելու փոխարեն , ժողովրդին է վարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular