ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի մառազմը խորանում է. Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը օրեցօր կորցնում է գիտակցության վերջին նշույլները։ Իրեն «փրկիչ» երևակայող Փաշինյանը երեկ նույնիսկ չափն է անցել՝ խորհրդարանում ելույթի ընթացքում մեկնաբանելով Հայ առաքելական եկեղեցու և կառավարության հարաբերությունների սառնությունը։ «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ: Պողոս առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարից մի մեջբերում, որտեղ ասվում է՝ չկա իշխանություն, որ Աստծուց չլինի և եղած իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար ով հակառակում է իշխանությանը Աստծո հրամանին է հակառակում: Թող եկեղեցին ինքն իր էության, իր տեսության և իր հավատի մասին մտածի, և Աստված մեզ օգնի պահպանել, զարգացնել և հզորացնել ու խաղաղության բերել Հայաստանի Հանրապետությանը», - ասել է Փաշինյանը։ Կամ գործող վարչախմբի պարագլուխը համարում է, որ իր իշխանությունն աստվածատուր է, կամ էլ թութակի պես սերտել «Ձայն բազմաց, ձայն Աստծո» ասացվածքը։ Ի դեպ, Ավետարանում Հովհան Ոսկեբերանի գրչով գրված այդ դրույթը միջնադարում օգտագործում էին ֆեոդալական կարգերը հիմնավորելու, հասարակ մարդկանց ճորտի պես ճնշելու համար։

«Ժողովրդավարության բաստիոնը» ձախողած վարչապետը միգուցե իրեն ընտրող 680 հազար քաղաքացիներին սեփական ճորտն է համարում, նաև փորձում է Աստծուն ու եկեղեցուն խառնել քաղաքականության մեջ, թեպետ իրեն պետք եղած դեպքում հիշում է Հայաստանի՝ աշխարհիկ պետություն լինելու սահմանադրական պահանջը։

Թեև Նիկոլ Փաշինյանին կարելի էր պատասխանել քաղաքական խոսքով, բայց նա, թերևս, չի հասկանա։ Ուստի և հատուկ նրա համար հիշեցնենք Մատթեոսի Ավետարանից մի հատված. «Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են: Իրենց գործերից կճանաչեք նրանց, մի՞թե փշերից խաղող և տատասկից թուզ կքաղեն»:

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular