ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմա Արցախում չնայած մենք առերեսվում ենք ցեղասպանության սպառնալիքի հետ, բայց ունենք պայքարելու կամք. Ռուբեն Վարդանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուժեղ ու հաջողակ կարող են լինել միայն նրանք, ովքեր կարողանում են սեփական պատմությունից դասեր քաղելով առաջ գնալ, երախտագիտություն հայտնել դժվար իրավիճակում իրենց օգնության ձեռք մեկնածին ու նույն կերպ վարվել այսօր ծանր վիճակում հայտնված մարդկանց հետ: Այդ մասին Շողակաթ ՀԸ / Shoghakat TV հեռուստաընկերության «Երրորդ հազարամյակ» ծրագրի շրջանակում ասել է ԱՀ նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը։

«Հիմա Արցախում չնայած մենք առերեսվում ենք էթնիկ զտման և նոր ցեղասպանության սպառնալիքի հետ, բայց մենք ունենք պայքարելու կամք, մենք ունենք չհանձնվելու հաստատակամություն և ամեն օր այստեղ մնալով, մեր աշխատանքով ու համառությամբ անհնար ենք դարձնելու մարդկության ու մեր ազգի նկատմամբ նոր հանցագործության իրագործումը»,- նշել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular