ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցավալի է, որ Արցախի խորհրդարանի հայտարարություններին այդպես են արձագանքում, բայց քար լռություն են պահպանում Ալիևի հոխորտանքների ժամանակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ցավալի է, որ Արցախի խորհրդարանի հայտարարություններին ՀՀ մեր գործընկերները վիրավորական մեկնաբանություններ են տալիս, բայց միևնույն ժամանակ քար լռություն են պահպանում Ալիևի հոխորտանքների ժամանակ: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ԱՀ Ազգային Ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը:

Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած այն միտքը, որ Արցախում իրեն սովորաբար ճիշտ չեն հասկանում ու այս անգամ էլ են սխալ հասկացել, պատգամավորը նշել է, որ ՀՀ վարչապետը յուրահատուկ ոճ է որդեգրել. բոլորը մեղավոր են, ինքը մեղավոր չէ, բոլորը ճիշտ չեն հասկացել, միայն ինքն է ճիշտը: «Մենք ճիշտ էլ հասկացել ենք, և ցավոք սրտի, մինչ օրս չենք կարողանում ազդել, որ իր կարծիքը, մոտեցումները փոխի: Սա վտանգավոր է ոչ միայն Արցախի, այլև ողջ Հայաստանի, հայության համար»,- նշել է պատգամավորը:

Անդրադառնալով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարություններին՝ պատգամավորը շեշտել է, որ դրանք շատ կարևոր են առաջին հերթին արտաքին լսարանի համար: «Սա փաստաթուղթ է, որը պարտավոր են հաշվի առնել Արցախի հակամարտության խաղաղ լուծմամբ և բանակցային գործընթացով զբաղվող դերակատարները: Միանշանակ կարևոր է այս ծանր իրավիճակում անընդհատ հիշեցնել մեր դիրքորոշումը, որը ոչ միայն մեր քաղաքական օրակարգն է, այլև ամբողջ հանրության կարծիքը: Անցած տարվա ապրիլյան մեր հայտարարության տակ ստորագրել են հասարակական կազմակերպությունների մեծ մասը, հանրային հայտնի դեմքեր: Հայտարարությունը քիչ կարևոր չէ նաև ներքին լսարանի համար: Շատ ցավով եմ նշում, բայց հաճախ ՀՀ իշխանությունները ճիշտ չեն ընկալում մեր հայտարարությունները, առհասարակ մեր դիրքորոշումը և պարբերաբար ՀՀ Ազգային Ժողովի մեր գործընկերները սխալ և վիրավորական մեկնաբանություններով են հանդես գալիս»,- ասել է Դավիթ Մելքումյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular