ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը ապրիլի 24-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ որպես արձագանք ապրիլքսանչորսյան թեմայով մի շարք երկրների պաշտոնյաների արած հայտարարություններին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

«1915-ի դեպքերի վերաբերյալ իրողություններին և միջազգային իրավունքին չհամապատասխանող անհաջող հայտարարություններն ապարդյուն ջանքեր են՝ միտված պատմության վերաշարադրմանը քաղաքական դրդապատճառներով։

Ոչ ոք չպետք է մոռանա, որ 1915-ի դեպքերը չեն կարող սահմանվել ըստ քաղաքական գործիչների սեփական օրակարգերի և ներքաղաքական մտքերի։ Նման մոտեցումը միայն ճանապարհ կբացի պատմության խեղաթյուրման համար։ Նրանք, ովքեր համառում են շարունակել իրենց այս կողմնակալ դիրքորոշումները, պատմության մեջ հիշվելու են որպես էժանագին քաղաքական պատեհապաշտներ»,- ասված է հայտարարության մեջ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular