ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք արդարադատության նախարարը «դատապարտել» է Հայոց ցեղասպանություն արտահայտությունն օգտագործողներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի արդարադատոթյան նախարար Բեքիր Բոզդաղը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ժխտողական գրառում է կատարել թվիթերյան էջում։ Գրառման մեջ վերջինս «դատապարտել» է Հայոց ցեղասպանություն բառակապակցության մասին բարձրաձայնողներին։ Գրում է Ermenihaber-ը։ 

Բոզդաղը, հավատարիմ մնալով Թուրքիայի պաշտոնական թեզերին, իրենց նախնիների նկատմամբ զրպարտություն է որակել ցեղասպանության մեղադրանքները։

«Քննադատում ենք ցեղասպանության հետ կապված զրպարտություններ անողներին, բարձրաձայնողներին և դրանք կրկնողներին»,- գրել է թուրք նախարարը՝ ակնարկելով Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ցավակցական ու դատապարտող հայտարարություններ անող մի շարք երկրների պաշտոնյաներին ու հասարակական գործիչներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular